Մի Եհովայի վկա կին նստում է տաքսի: Քանի որ նա բավականին գրավիչ ու գեղեցիկ էր վարորդը չի դիմանում և ճանապարհի կեսին ձեռքը դնում է նրա ծնկին:
-Սաղմոս համար 319,-ասում է կինը:
Վարորդը չհասկանալով, թե կինն ինչ է ասում ձեռքը ետ է քաշում: Երկրորդ անգամ է փորձում է և ստանում է նույն պատասխանը: Կնոջը տուն է հասցնում և վերադառնում տուն: Տուն հասնելով բացում է Ավետարանը և կարդում է 319-րդ սաղմոսը .”Ճիշտ ուղու վրա ես, որդյա՛կ”:
Ավտոբուսն ընկնում է ձորը, և բոլոր ուղևորները մահանում են, միայն վարորդն է ողջ մնում, հարցնում են, թե ինչից եղավ, ասում է երկու հոգի ավտոբուսի դիմաց ելան: Ասում են` լավ չէր այդ երկուսին գցեիր տակը, քան թե այդքան մարդ զոհվեցին: Վարորդն ասում է. -Դե, սկզբից հենց այդպես էլ մտածեցի, մեկին գցեցի տակը, մյուսը փախավ ձորը, ես էլ հետևից գնացի: