ԹԱՐՄ ԱՆԵԿԴՈՏՆԵՐ Ուրբաթ, 19.04.2024, 09:51
ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ Гость | RSS
ԳԼԽԱՎՈՐ | ԻՄ ԱՆԵԿԴՈՏՆԵՐԸ | ԳՐԱՆՑՈՒՄ | ՄՈՒՏՔ
» ՉՄՈՏԵՆԱՍ ԻՆՁ ՏԻԿԻՆ

» ՓՆՏՐՏՈՒՔ

» ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

» Կայքը գործում է

» ՏԵՂԵԿԱՑՆԵԼ

ԳԼԽԱՎՈՐ » ԱՆԵԿԴՈՏՆԵՐԻ ԲԱԺԻՆ » ԴԵՍԻՑ ԴԵՆԻՑ [ ԱՎԵԼԱՑՆԵԼ ԱՆԵԿԴՈՏ ]

В категории : 65
ՑՈՒՑԱԴՐՎԱԾ: 41-60
ԷՋԵՐ: « 1 2 3 4 »


ԴԱՍԱԿԱՐԳԵԼ: Дате · Названию · Рейтингу · Комментариям · Просмотрам
Էս միլիցեն մեկին կանգնացնում ա, էս շոֆեռը սկսում ա մուննաթ գալ, ասում ա,- Արա դու ԻՆՁ չես ճանաչում, որ կայնացրել ես? Միլիցեն, բա չէ, խի դու ով ես, որ? Էսի ոնց դու ով ես, Ես Մնոն եմ, ինձ սաղ աշխարհն ա ճանաչում, դու չես չանաչում: Էս միլիցեն, բա ոնց կարա քեզ սաղ աշխարհը չանաչի?, հնարավոր չի: Էս Մնոն, բա քշի Գայի պետի մոտ: Գնում են էս Գայի պետը Մնոյին տենումա, թե չէ ոտի ա կանգնում, ասում ա,- Յա Մնո ջան? էս հո բան չի եղել էս խի էս էկել: էս Մնոն, բա չէ ախպերս, ուղակի ըթենց անցնում էի, ասի տենամ ոնց ես? : Հելնում են դուս միլիցուն ասում ա,- տեսար, որ ասում եմ սաղ աշխարհնա ճանաչում: Միլիցեն բա,- Հա, լավ, դու էլ հո չասիր, կարողա Գայի պետը ծանոթ ա: Մնոն ասումա , քշի նախագահի մոտ: Գնում են, էս նախագահը հելնում ոտի ա կանգնում ու,- Վայ Մնո ջան, էս Դու ես? ախպեր ջան ինչ կա, չկա?, հո բան-ման չի պատահել? Էս Մնոն, բա չէ բռատ ջան, ուղակի ըթենց անցնում էի, ասի տենամ ոնց ես? : Հելնում են դուս միլիցուն ասում ա,- տեսար, արա, որ ասում եմ սաղ աշխարհը ինձ գիտի: Միլիցեն, բա հա լավ այ ախպեր կարողա Հայաստանում ճանաչում ունենաս, բայց ոնց կարա քեզ սաղ աշխարհը ճանաչի: Մնոն ասում ա,-Արա քշի աէրոպորտ: Թռնում են Մոսկավա: Գնում մտնում են նախագահի մոտ, էս նախագահը խառնվում ա իրար:-Մնո ջան , ինչ կա? ախպերս, Ոնց ես?: Մի խոսքով, լավ պատիվ ա տալիս: Մլիցուն ասում ա , - Տեսար, այ ՈՒԼ, որ քեզ ասում եմ սաղ գիտեն ինձ, չես հավատում: Մլիցեն բա , հա լավ թարգի: Ասում ա, մեծ մարդ ես, հին մարդ ես, հնարավոր ա, որ Սովետի մաշտաբով ճանաչում ունենաս, բայց աշխարհում? էս Մնոն գժվում ա, էս մլիցու դոշերը հավաքում ա, ասում,- Լսի արա, հմի է թռնում ենք Վատիկան ու եթե դրանից հետո էլի շարունակեցիր, քեզ խփել եմ տալի: Մի խոսքով գլուխներդ ինչ ցավացնեմ, հասնում են Վատիկան: Մնոն մլիցուն ասում ա, դու ստեղ սպասի, քեզ չեն թողնի, ես հելնեմ պապին վեկալեմ գամ: Էս Մնոն ու պապը գալիս են տենում էս մլիցու ուշքը գնացել, ընկել ա: Մի կերպ ուշքի են բերում, ասում են քեզ ինչ եղավ արա? Ասում ա Մնո ջան, նոր ստեղով Չելենտանոն էր անցնում, ասի ախպեր են երկու հոգին ովքեր են, որ գալիս են , Չելենտանոն ասեց, ապեր էն բիձուն չեմ իմանում ով ա, բայց էն մեկը մեր Մնոն ա:
ԴԵՍԻՑ ԴԵՆԻՑ | Просмотров: 1023 | Дата: 21.06.2011 | Комментарии (0)
***
-Քույրիկ ջան, դու քանի կիլո ես?
-Դա գաղտնիք է...
-Լավ էլի, գոնե առաջին երեք թիվն ասա...

ԴԵՍԻՑ ԴԵՆԻՑ | Просмотров: 912 | Дата: 21.06.2011 | Комментарии (0)
Կադրերի բաժնում:
–Բարև ձեզ: Ես աշխատանքի հարցով եմ:
–Օդնոկլասնիկի կայքը ձեզ ծանոթ է ?:
– Այո, իհարկե:
– Ցտեսություն:
ԴԵՍԻՑ ԴԵՆԻՑ | Просмотров: 929 | Дата: 21.06.2011 | Комментарии (0)
Հունվարի 1-ին ոստիկանը մի մեքենա է կանգնեցնում: Մի կերպ դուրս է գալիս հարբած վարորդը և ասում.
– Պատկերացնում ես, շեֆ, գիշերը երեքով չորս շիշ օղի խմեցինք, վրայից էլ մի արկղ գարեջուր:
Ոստիկանը.
– Ինչ, մի հատ հո արա:
– Շեֆ, ուրեմն դու ինձ չես հավատում:
ԴԵՍԻՑ ԴԵՆԻՑ | Просмотров: 910 | Дата: 21.06.2011 | Комментарии (0)
+++
Նոր հեռուստանախագծի հաղթողը կստանա 2000 դոլար յուրաքանչյուր ամիս մինչև կյանքի վերջը:
Հ. Գ. Կյանքի վերջը որոշում է հեռուստ անախագծի հովանավորը:
ԴԵՍԻՑ ԴԵՆԻՑ | Просмотров: 1002 | Дата: 21.06.2011 | Комментарии (1)
+++
Պետին առաջ են քաշում: Գալիս է իր նախկին բաժին` հրաժեշտ տալու աշխատակիցներին.
– Տղանե՜ր, շնորհակալություն ամեն ինչի համար: Ինչպե՞ս եք առանց ինձ մնալու: Նույնիսկ
խղճում եմ ձեզ: Իմ փոխարեն մի ապուշի կնշանակեն...
Հնչում է տխուր մի ձայն.
– Ըհը, էլի ապուշի են նշանակելու...
ԴԵՍԻՑ ԴԵՆԻՑ | Просмотров: 891 | Дата: 21.06.2011 | Комментарии (0)
Նորապսակները քայլում են զբոսայգում ու այդ պահին թփերի տակից օձ է դուրս գալիս: 

Աղջիկը խուճապահար գոռում է. 

-Վայ մամա ջան: 

Տղան ել. 

-Սիրելիս անկեղծ ասաած ես էլ քո մայրիկին նմանեցրի, բայց չէի համարձակվում ասել:
ԴԵՍԻՑ ԴԵՆԻՑ | Просмотров: 874 | Дата: 09.06.2011 | Комментарии (0)
***
Երկու հոգի փողոցով գնում են: Մեկ էլ մի մեքենա շատ մեծ արագության տակ անցնում գնում է: Մարդկանցից մեկն ասում է. 
-Գնա՛, գնա՛, հիմա գործիքներս կհավաքեմ ու կգամ: 
Մյուսը. 
-Ինչու՞ դու ավտո սարքող ե՞ս: 
-Չէ, դուդուկ նվագող:


ԴԵՍԻՑ ԴԵՆԻՑ | Просмотров: 935 | Дата: 07.04.2011 | Комментарии (0)
***
Մեկը ոսկե ձկնիկ է բռնում , էս ձկնիկը ասում է.
-Մի ցանկություն ասա կատարեմ , մենակ թե ինձ բաց թող 
-Ծովից ծով Հայաստան եմ ուզում
Ձկնիկը ասում է դժվար է էտ մի ուրիշ բան ասա :
Սա էլ գրպանից մի հատ նկար է հանում աղջկա ու ասում.
-Կարող էս նենց անել , որ էս աղջիկը ամուսնանա 
Ձկնկը նայում է աղջկա նկարին ու ասում.
-Հլը էն Հայաստանի քարտեզը տուր ... 
ԴԵՍԻՑ ԴԵՆԻՑ | Просмотров: 1007 | Дата: 02.04.2011 | Комментарии (0)
***
Հոգեբանության դասախոսը բացատրում է:
 
- Աղջկան ընկճախտից (դեպրեսիա) հանելու լավագույն ձևը համբույրն է: 

- Պրոֆեսո'ր, իսկ աղջկան ինչպես հասցնել դեպրեսիայի:

ԴԵՍԻՑ ԴԵՆԻՑ | Просмотров: 975 | Дата: 02.04.2011 | Комментарии (0)
Գնդլիկ բոքոնիկը մտնում ա դեղատուն ասում "Ինձ գլխացավի դեղ տվեք:

***
Գդնլիկ բոքոնիկին հարցնում են ասում ինչ ես անում?, ասումա "Գլուխս եմ լվանում
ԴԵՍԻՑ ԴԵՆԻՑ | Просмотров: 1012 | Дата: 02.04.2011 | Комментарии (0)
***
- Անձնագիրս գողացել են: 
- Ոստիկանություն գնացել ե՞ս: 
-Գնացի, ասում են` իրենք չեն:
ԴԵՍԻՑ ԴԵՆԻՑ | Просмотров: 956 | Дата: 02.04.2011 | Комментарии (0)

Աշխատողը 20000 դրամ պակաս աշխատավարձ է ստանում և դիմում է հաշվապահին.
- Դուք ինձ 20000 դրամ պակաս եք տվել:
- Ամեն ինչ ճիշտ է,- ասում է հաշվապահը,- անցած անգամ, երբ Ձեզ 20000 դրամ ավել էին տվել, ինչու՞ լռեցիք:
- Մեկ անգամ սխալվեցիք` դրա վրա կարելի է աչք փակել, բայց երկրորդ անգամ արդեն շատ կլինի…
ԴԵՍԻՑ ԴԵՆԻՑ | Просмотров: 888 | Дата: 02.04.2011 | Комментарии (0)
***
Մի անգամ հարկային տեսուչը բողոքում է իր գործընկերոջը.
- Ինչպիսի անհասկացող հարկատու էր հանդիպել: Ես իրեն մի անգամ բացատրեցի, թե ինչպես պետք է լրացնել հայտարարագիրը, նա չհասկացավ: Երկրորդ անգամ բացատրեցի` էլի չհասկացավ: Երրորդ անգամ բացատրեցի` ես հասկացա, ինքը էլի չհասկացավ…
ԴԵՍԻՑ ԴԵՆԻՑ | Просмотров: 740 | Дата: 02.04.2011 | Комментарии (0)

Համաշխարային Ֆինանսական կրիզիսը գալիս ա Հայաստան,որ վերապատրաստվի ու նորից գնա:
ԴԵՍԻՑ ԴԵՆԻՑ | Просмотров: 854 | Дата: 02.04.2011 | Комментарии (0)
***
Երեխան հարցնում է իր հաշվապահ մայրիկին
- Մամ, կենսաբանության գրքում գրված է, որ մարդու 80 %-ը ջուր է, դա ճի՞շտ է:
- Դե որ գրքում է գրած, ուրեմն ճիշտ է.
- Բա էն 20%-ն ի՞նչ է
- Էն էլ ԱԱՀ-ը կլինի...
ԴԵՍԻՑ ԴԵՆԻՑ | Просмотров: 985 | Дата: 30.03.2011 | Комментарии (0)
***
Հրեան տղա է ունենում, հյուրասիրություն է կազմակերպում. 
-Որ գաք, դուռը ոտքով կթակեք, - զգուշացնում է հրավիրելիս: 
-Բայց ինչո՞ւ ոտքով: 
-Դե, հո դատարկ ձեռքով չեք գալու…
ԴԵՍԻՑ ԴԵՆԻՑ | Просмотров: 890 | Дата: 30.03.2011 | Комментарии (0)
***
Ավտոբուսի մեջ մի հատ տատիկ մի բուռ ֆստուշկա է տալիս վարորդին: Վարորդն էլ ուտում է: Հինգ րոպե անց, տատիկը էլի մի բուռ տալիս է: Վարորդը մտածում է ես ինչ լավ տատիկա ու հարցնում է.
- Տատի ջան, բա դու ինչի՞ չես ուտում:
Տատիկ.
- Բալա ջան, ես ատամ չունեմ, ես դրա վրայի շոկոլատն եմ ուտում...
ԴԵՍԻՑ ԴԵՆԻՑ | Просмотров: 1466 | Дата: 30.03.2011 | Комментарии (3)
Եվան Ադամին հարցնումա.

--Ադամ դու ինձ սիրում ես?

Ադամը պատասխանումա.

--Հա, բա էլ ում սիրեմ ?
ԴԵՍԻՑ ԴԵՆԻՑ | Просмотров: 919 | Дата: 30.03.2011 | Комментарии (0)
***
Կալաբոկը բոքսա կռվում ասումա.
- գլխին խփել չկա!
ԴԵՍԻՑ ԴԵՆԻՑ | Просмотров: 944 | Дата: 30.03.2011 | Комментарии (0)
» ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

» ԹՐԹՌԱՆՔՆԵՐ
բեմ փառատոն իրավաբան փաստաբան Անժելա ամուսնություն furshet ադամ եվա սաղմոս տնօրեն ծերունի կոլոբոկ բժիշկ Պոլոզ Մուկուչ свадьба վարորդ տատիկ Հրեա հաշվապահ ԶՈՔԱՆՉ լոռեցի ապարանցի հարկային ատամնահատիկ բռնաբարություն

» ՄԵՐ ՀԱՐՑՈՒՄՆԵՐԸ
Խնդրում ենք գնահատել մեր կայքը
Всего ответов: 8287

» ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
200

» ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ՑԱՆՑՈՒՄ ԵՆ: 1
ՀՅՈՒՐԵՐ: 1
ՕԳՏՎՈՂՆԵՐ: 0


Copyright MyCorp © 2024
Бесплатный хостинг uCoz