Մի լենինականցի կին, ավտոբուսից իջնելով, ընկերուհուն տոմս է վերցնում: -Ծաղի'կ, տոմս չառնիս: Ծաղիկը իջնում է հաջորդ կանգառում, նրա հետևից մի խումբ անտոմս ուղևորներ: Լենինականցի վարորդը ջղայնանում է. -Ծաղիկմ տոմս առան, բուկետմ մարդ իջան:
Պոլոզ Մուկուչը գնում է ատամնաբույժի մոտ: - Բժիշկ ջան, ատամս կցավա: Բժիշկը փորձում է կատակել. - Բա էդ հասարակ բանի համար բժշկի մոտ գուկա՞ն: Իմ ատամը որ ցավում է, կնոջս համբուրում եմ, անմիջապես անցնում է: - Կնիգդ տունը կեղնի՞, - հարցնում է Մուկուչն ու ոտքի ելնում: